Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ հիմնարար գիտելիքներ ՏԻՄ կառուցվածքի, աշխատանքային լիազորությունների ու պարտականությունների, պարտադիր և կամավոր խնդիրների, քաղաքացիների հետ հարաբերությունների և այլ գործառույթների վերաբերյալ։
Դասընթացին մասնակցում էին Արթիկ միավորված համայնքի Անուշավան, Նոր կյանք, Նահապետավան, Վարդաքար, Տուֆաշեն, Գետափ և Գեղանիստ բնակավայրերի թվով 30 դպրոցականներ։
Դասընթացն անցկացվել է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի «Արագ արձագանքման երիտասարդական Բանկ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարների նյութերի հիման վրա։