
Մուսայելյան և Նահապետավան բնակավայրերում երիտասարդներն իրենց հասակակիցների համար անցկացրեցին նաև 1915թ-ի իրադարձությունների ու պատմական փաստերի վերաբերյալ տեղեկատվական դասընթացներ։ Այնուհետև բոլոր համայնքներում տեղի ունեցան երթեր, ծաղիկների խոնարհում և մոմավառություն եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ։
Բոլոր բնակավայրերում միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել նաև վարչական ղեկավարները, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ։
Լուսանկարներ
Թորոսգյուղ բնակավայրի երիտասարդական ակտիվ խմբի անդամների կողմից պատրաստած տեսահոլովակը՝ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում։