Մակերես՝ 14,09կմ2
Նահապետավան Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6,5 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 23 կմ հարավ-արևելք։ Նախնիների մի մասը 1863 թ.-ին փոխադրվել է Հառիճ գյուղից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։ Շիրակի մարզի Նահապետավան գյուղը վերաբնակեցվել է 1820թ-ից: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում գտնվող 5-րդ դարի կիսավեր եկեղեցին: Գյուղն սկզբնական շրջանում կոչվել է «Խաչաքիլիսա», թարգմանաբար «Խաչ վանք»:
Հետագայում գյուղը վերանվանվել է Փարոս, իսկ 1967թ-ից Նահապետավան՝ ի պատիվ գյուղի զավակ` Բուդյոնու գնդի կոմիսար Նահապետ Կուրղինյանի: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2020մ բարձրության վրա` Արագածի հյուսիսային լանջին, աշխարահագրական դիրքը բարձր լեռնային է:
Տարվա եղանակների բաշխվաշությունը խիստ անհամաչափ է: Ձմռան տևողությունը մոտ 6 ամիս է` խստաշունչ մինչև -35°: Գարունը համարյա չի զգացվում, ամառը զով է, աշունը համեմատաբար լավ է:
Նահապետավանում կա VI դարի Սբ. Գևորգ եկեղեցի։
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Նահապետավան բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Նահապետավանի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։