Մակերես՝ 9,7կմ2
Վարդաքարը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքից 7 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 15 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Նախկինում ունեցել է Թոմարդաշ, Թոմարտաշ, Վարդակար, Տոմարտաշ անվանումները:
Վարդաքար է վերանվանվել 1946 թվականին: Վարդաքարը տեղադրված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Վարդաքարի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-29թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանից և Կարսի մարզից: Վարդաքարը զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի տարածքի հարավ-արևմտյան մասը:
Տարածքը կազմում է 945,3 քկմ: Վարդաքարում գերակշռում են տափաստանային լանդշաֆտների լեռնային տարբերակները: Կլիմայական պայմանները փոփոխվում են ըստ բարձրության և արտահայտվում են բարեխառն` երկարատև տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով: Կլիման, թեև ընդհանուր առմամբ բարեխառն է, բայց աչքի է ընկնում ցամաքայնությամբ և ըստ բաձրության դառնում է ավելի խիստ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությամբ։ Շրջակայքում կան գյուղատեղի, «Սրբի դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ։
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Վարդաքար բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Վարդաքարի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։