Հանդիպում երիտասարդական կենտրոնների անդամների հետ

ԿՀԶ ՀԿ շահառու երիտասարդական ակտիվ խմբերի հետ մեր հերթական հանդիպումը նպատակ ուներ ի մի բերել ամռան ամիսների ընթացքում վերջիններիս կողմից իրականացված աշխատանքները, ամփոփել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներն ու գնահատել արդյունքները։
ԿՀԶ ՀԿ երիտասարդական աշխատանքների համակարգող Մանյա Պետրոսյանը մանրամասն հաշվետվություն ներկայացրեց երիտասարադական բոլոր խմբերի կատարած աշխատանքների մասին, նշեց, թե նախապես պլանավորած միջոցառումների քանի տոկոսն է իրականացվել, քանի հոգի է մասնակցել կազմակերպված միջոցառումներին ու դասընթացներին և ինչ արդյունքներ են գրանցել։
ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն իր խոսքում կարևորեց համայնքային մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպումն ու համայնքային տարբեր խմբակների ձևավորումը՝ դրական գնահատելով յուրաքանչյուր նախաձեռնությունից հետո երիտասարդների կողմից կազմակերպչական աշխատանքների քննարկումը, հաջողությունների ու բացթողումների գնահատումը։
Հատուկ անդրադարձ կատարվեց նաև «Սարապատ» ԳԻՏԽ ՀԿ կողմից կատարված աշխատանքներին ու միջհամայնքային մեծամասշտաբ միջոցառումներին, որոնք դրական են ազդել ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների միջև կապի սերտացման, մշակութային ու սպորտային կյանքի աշխուժացման, ինչպես նաև երիտասարդների ու դպրոցականների ժամանցի արդյունավետ կազմակերպման վրա։
Հանդիպման ավարտին շնորհակալագրերի ու «Տարվա երիտասարդական աշխատող» տիտղսներին արժանացան բոլոր այն երիտասարդները, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել երիտասարդական կենտրոնի աշխատանքներում, մեծ պատասխանատվությամբ կամավոր կերպով վարել են տարբեր խմբակներ և իրենց մասնակցությունը բերել համայնքում իրականացվող տարբեր ծրագրերի ու միջոցառումների։
Հանդիպման լուսանկարներն այստեղ