Աշխատանքային հանդիպում ԿՀԶ ՀԿ ռազմավարական պլանի մշակման նպատակով

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ 2023-2027թթ․ ռազմավարական ծրագրի մշակման նպատակով փետրվարի 4-ին և 5-ին տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային հանդիպում՝ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, շահառու համայնքների տարբեր խմբերի անդամների և ԿՀԶ ՀԿ աշխատակազմի մասնակցությամբ։ Հրավիրված անկախ փորձագետ Նազարեթ Սեֆերյանի կողմից անցկացված աշխատարանի ընթացքում խմբային տարբեր աշխատանքների ու քննարկումների միջոցով նախանշվեցին կազմակերպության առաջիկա 5 տարիների գործունեության հիմնական ուղղությունները, կատարվեց SWOT վերլուծություն, ներկայացվեցին առաջարկներ ու դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են կազմակերպությանը սեփական գործունեության արդյունավետության գնահատման, վերանայման, ինչպես նաևաշխատանքում նոր գործիքակազմի ու մեթոդների ներդրման համար։ ԿՀԶ ՀԿ գործունեության գնահատման, կարծիքների ու առաջարկների հավաքագրման նպատակով Ն․ Սեֆերյանի կողմից անցկացվել են նաև առցանց և հեռախոսային հարցումներ՝ ՏԻՄ-երի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և շահառուների տարբեր խմբերի անդամների հետ։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին` ակտիվ մասնակցության, անաչառ գնահատականի և արդյունավետ աշխատանքի համար։

Լուսանկարներ