ԿՀԶ ՀԿ-ն փնտրում է ծրագրի համադասող՝ «CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի թիմին միանալու համար։
Հիմնական պահանջներն ու գործառույթները
Աշխատանքի տևողությունը` 34 ամիս (01 մարտի, 2023 – հունվար, 2026թ.)
Դրույքը` 50%
Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի
Հիմնական պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Հաղորդակցման, կազմակերպչական և վերլուծական հմտություններ։
- Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն։
- Ճշտապահություն, պատասխանատվություն և դրական վերաբերմունք։
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
- Բանավոր խոսքի և ներկայացման գերազանց հմտություններ։
- Ինքնուրույն և թիմային արդյունավետ աշխատելու կարողություն
- Գրավոր հաղորդակցման, Էլեկտրոնային նամակագրություն վարելու և հաշվետվություններ կազմելու գերազանց հմտություններ։
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Սոցիալական մեդիայի (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ։
- ՀԿ ոլորտում ծրագրերի համակարգման աշխատանքի նվազագույնը 3 տարվա փորձառություն։
Հիմնական պարտականություններ՝
- Ծրագրի տարեկան և ընթացիկ պլանների կազմում։
- Ծրագրի ժամանակացույցի հստակեցում։
- Ծրագրի յուրաքանչյուր նպատակի կառավարման օրացույցի ստեղծում և հետևողական իրականացում։
- Շահագրգիռ կողմերի հանդիպումների կազմակերպում։
- Հանդիպումների ընթացքում կարևոր գործողությունների և որոշումների փաստաթղթավորում:
- Հանդիպումների համար անհրաժեշտ ներկայացման նյութերի պատրաստում։
- Ծրագրի շահառու գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։
- Երկկողմ հաղորդակցության ապահովում ծրագրի շահագրգիռ կողմերի միջև։
- Ծրագրի ժամկետների պահպանման ապահովում:
- Ծրագրային հաշվետվությունների կազմում։
- Ծրագրային ռիսկերի ու ընթացիկ խնդիրների վերլուծություն, գնահատում և անհրաժեշտության դեպքում լուծումների առաջարկություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ. փետրվարի 7–ը ժամը 24։00 (ներառյալ):
Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի համադասող»
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ(Motivation Letter)
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։
Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: