ԿՀԶ ՀԿ-ն փնտրում է ադմինիստրատիվ օգնական՝ «CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի թիմին միանալու համար։
Հիմնական պահանջներն ու գործառույթները
Աշխատանքի տևողությունը` 34 ամիս (01 մարտի, 2023 – հունվար, 2026թ.)
Դրույքը` 100%
Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (1 ժամ ընդմիջում)
Հիմնական պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Հաղորդակցական, կազմակերպչական և վերլուծական հմտություններ։
- Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն։
- Ճշտապահություն, պատասխանատվություն և դրական վերաբերմունք։
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
- Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)։
- Գրավոր հաղորդակցման, Էլեկտրոնային նամակագրություն վարելու և հաշվետվություններ կազմելու գերազանց հմտություններ։
- Սոցիալական մեդիայի (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ։
- ՀԿ ոլորտում աշխատանքի նվազագույնը 2 տարվա փորձառություն։
Հիմնական պարտականություններ՝
- Ծրագրի շրջանակներում նախատեսված ընթացիկ գործողությունների կազմակերպում։
- Աջակցություն ծրագրի թիմին տարեկան պլանի և ժամանակացույցի պատրաստման գործում։
- Աջակցություն ծրագրի թիմին հանդիպումների, միջոցառումների, դասընթացների կազմակերպման և մասնակիցների իրազեկման գործընթացում։
- Աջակցություն գործընկերների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպման գործում։
- Ծրագրային տվյալների փաստաթղթավորում և պարբերական թարմացում։
- Աջակցություն ծրագրի ղեկավարին և հաշվապահին պայմանագրերի կազմման, ծրագրի շրջանակներում նախատեսվող գնումների գործընթացի իրականացման հարցերում։
- Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին:
Ընդհանուր պահանջներ՝
- Աջակցել ԿՀԶ ՀԿ աշխատակազմին դասընթացների, հանդիպումների, ֆորումների կազմակերպման և անցկացման հարցերում:
- Մասնակցել ԿՀԶ ՀԿ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը:
- Ծրագրի շահառու գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։
- Անհրաժեշտության դեպքում օգնել ԿՀԶ ՀԿ աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ. փետրվարի 7-ը ժամը 24։00 (ներառյալ):
Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի ադմինիստրատիվ օգնական»
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ(Motivation Letter)
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։
Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: