Ծրագրի օգնականի աշխատանք «Կանայք հանուն» զարգացման ՀԿ-ում

Ակտիվ երիտասարդ ես, նորը սովորելու պատրաստակամ, մոտիվացված ես, ունես լիքը հետաքրքիր գաղափարներ ու մտքեր՝ մենք սպասում ենք քեզ միանալու մեր թիմին որպես ծրագրի օգնական


Հիմնական պահանջներն ու գործառույթները

Աշխատանքի տևողությունը` 4 ամիս (01 հունվարի, 2023 – 30 ապրիլի, 2023թ.) 1 ամիս փորձաշրջանով՝ երկարաձգման հնարավորությամբ,

Դրույքը`  0.5

Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի

Հիմնական պահանջներ՝

– Բարձրագույն կրթություն

– Հաղորդակցական, կազմակերպչական և վերլուծական հմտություններ,

– Ճշտապահություն և պատասխանատվություն,

– Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն

– Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),

– Էլեկտրոնային նամակագրություն վարելու հմտություններ,

– Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն,

– Գյուղական համայնքների երիտասարդական խմբերի հետ աշխատելու մոտիվացիա,

– Նոր ու հետաքրքիր գաղափարներ գեներացնելու, գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։

– ՀԿ ոլորտում աշխատանքի նվազագույնը 1 տարվա փորձառություն

Հիմնական պարտականություններ՝

– Աջակցել ծրագրի ղեկավարին և համակարգողին կազմակերպության ընթացիկ ծրագրի երիտասարդական 8 խմբերի աշխատանքների պլանավորման, իրականացման և մշտադիտարկման գործում,

– Օգնել երիտասարդական խմբերին մշակելու նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ, աջակցելու և համակարգելու երիտասարդական խմբերի աշխատանքը,

– Օգնել երիտասարդական խմբերին փոքր դրամաշնորհային ծրագրերի մշակման, շուկայի ուսումնասիրության և գնահարցումների իրականացման գործում,

– Կատարել վարչական և գործավարական առաջադրանքներ (ինչպիսիք են` սկանավորում, տպագրություն, հեռախոսազանգեր և այլն),

– Իրականացնել նամակների, զեկույցների, հաշվետվությունների պատրաստում և խմբագրում,

– Պահպանել հաղորդակցական կապը թիմի անդամների և երիտասարդական խմբերի ղեկավարների հետ, զեկուցել իրականացրած աշխատանքների մասին համապատասխան հարթակներում,

– Կազմել երիտասարդական խմբերի աշխատանքների եռամսյա հաշվետվություններ,

– Գտնել առանձին խմբերի մոտ առաջացած դժվարություններն ու խնդիրները լուծելու հնարավոր ելքեր,

– Խնդիրների մասին զեկուցել ծրագրի ղեկավարին և համադասողին,

– Արխիվացնել խմբերի փաստաթղթերը,

– Իրականացնել խմբերի գործունեության ընթացիկ մշտադիտարկում,

– Կապեր հաստատել արտասահմանյան տարբեր երկրներում գործող նմանատիպ երիտասարդական խմբերի հետ, ձևավորել գործընկերների ցանց և հաստատել գործնական հարաբերություններ տարբեր խմբերի միջև,

– Կազմակերպել ԿՀԶ ՀԿ երիտասարդական խմբերի անմիջական և հեռավար հանդիպումներ, թեմատիկ քննարկումներ։

Առաջին չորս շաբաթը կլինի վճարովի պրակտիկայի սկզբունքով, որի ավարտին դիմորդը կներկայացնի երիտասարդական խմբերի առնվազն երկու հետաքրքիր և տարբերվող միջոցառման պլան/ ծրագիր  

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. դեկտեմբերի 25-ը (ներառյալ): 

Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին  ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի օգնական»

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ (Motivation Letter)
  • Երաշխավորագիր (Recommendation Letter)

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։

Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: