“Ինչպես սկսել սեփական բիզնես” թեմայով դասընթաց

Դեկտեմբերի 16-19 ԿՀԶ ՀԿ Սարապատ միավորված շահառու համայնքների երիտասարդների համար անցկացվեց «Ինչպես սկսել սեփական բիզնես» թեմայով դասընթացի առաջին փուլը։ Դասընթացի այս փուլին մասնակցելու ցանկություն էին հայտնել թվով 10 երիտասարդներ։ Դասընթացը վարում էին բիզնես փորձագետ, «Ռազմավարական զարգացման գործակալության» Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Արտաշես Նիկոլյանն ու ԿՀԶ ՀԿ բիզնես մասնագետ Անահիտ Հակոբյանը։


Ուսումնական ծրագիրն ընդգրկում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ բիզնես սկսելու շարժառիթները, գործարար գաղափարի գնահատում, շուկայի ուսումնասիրություն, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներ, մարկետինգ և այլն։ Դասընթացն հագեցած էր նաև գործնական աշխատանքներով, որոնք առավել նպաստեցին թեմայի յուրացմանը։


Ինչպես նշեցին մասնակիցները, դասընթացը ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ տվեց, այլ նաև օգնեց ավելի օբյեկտիվ գնահատել իրենց հնարավորություններն ու կարողությունները, ճիշտ կողմնորոշվել իրենց բիզնես գաղափարի ընտրության հարցում և ավելի վստահ անել առաջին քայլերն այս ոլորտում։
Դասընթացի ավարտին մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր։
Այժմ մասնակիցներն աշխատում են իրենց բիզնես ծրագրերի մշակման վրա, որից հետո կմասնակցեն նախատեսվող խորհրդատվական հանդիպումներին։ Լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն ԿՀԶ ՀԿ կողմից։ 

 


Լուսանկարներն այստեղ