Հումանիտար աջակցություն Գյումրիում ապաստանած արցախցի ընտանիքներին

Այս օրերի ընթացքում Գյումրիում ժամանակավոր բնակություն հաստատած ևս 37 արցախցի ընտանիքներ մեր կողմից ստացան հիգիենայի և տնտեսական պարագաներով փաթեթներ, ինչպես նաև մեկական կիլոգրամ մեղր։ Կարիքից ելնելով, որոշ ընտանիքների տրամադրվել է նաև սնունդ, հագուստ և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներ։


Շնորհակալ ենք մեր հիմնական հովանավոր «Հաց աշխարհին» կազմակերպությանն ու անհատ բարերարներին՝ ֆինանսական աջակցության և արցախցի ընտանիքների սոցիալական կարիքները որոշ չափով մեղմելու համար։
Մեր կողմից տրամադրվող հումանիտար աջակցության ծրագիրը դեռևս շարունակվում է։

 


Լուսանկարներն այստեղ