«Հաց աշխարհին» գերմանական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Արցախից ժամանակավորապես Գյումրիում բնակվող ընտանիքներին։ Այս և նախորդ շաբաթների ընթացքում թվով 48 ընտանիքների մեր կողմից տրամադրվել են հիգիենայի ու տնտեսական պարագաների փաթեթներ, որոնք նախատեսված են հիմնականում կանանց ու երեխաների համար։
Շնորհակալ ենք «Հաց աշխարհին» կազմակերպությանը՝ կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար։