Եվս մեկ երիտասարդական կենտրոնի նորամուտ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Թորոսգյուղի երիտասարդական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Ողջույնի, շնորհավորանքի ու երախտիքի խոսքերից հետո կտրվեց թվով 3-րդ վերանորոգված ու կահավորված երիտասարդական կենտրոնի ժապավենը։ Երիտասարդները փոքրիկ շնորհանդես էին պատրաստել՝ ներկայացնելով կենտրոնի ստեղծման, վերանորոգման ու երիտասարդական տարբեր նախաձեռնությունների մասին տեղեկատվությունը։ Խոսվեց նաև երիտասարդական համայնքում նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման մասին, որոնք արդեն իսկ նախաձեռնել են համայնքաի երտիասարդները։ Բացմանը ներկա էին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը, համայնքապետարանի և ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ 

Լուսանկարներ