«Թորոսգյուղի խոսող պատերը»

«Թորոսգյուղի խոսող պատերը»՝ այսպես է կոչվում համայնքի երիտասարդական ակտիվ խմբի անդամների հերթական նախաձեռնությունը։ Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, գաղափարը ծնվել է համայնքի Երիտասադական կենտրոնի վերանորոգման և գրաֆիտիի միջոցով պատերը գունազարդելու ժամանակ։
Ծրագրի նպատակն է սեփական ուժերով նոր շունչ ու գույներ հաղորդել համայնքի անշուք պատերին՝ կիրառելով սթրիթ արտի (փողոցային արվեստի) ուղղությունը։ Նկարազարդման թեմաներն ընտրելիս անպայման հաշվի են առնվում համայնքի կարծիքն ու հետաքրքրությունները։ Ըստ հեղինակների, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն՝ հայ մեծանուն գրողների, հերոսների դիմանկարներն ու խոսքերը հասանելի դարձնել համայնքի երիտասարդներին՝ սերմանելով հայրենասիրություն ու սեր դեպի սեփական մշակույթը։
 
Համայնքի բնակիչներիը նույնպես ոգևորված են այս գաղափարով և գտնում են, որ «Խոսող պատերը» ոչ միայն նոր դիմագծեր ու թարմություն կհաղորդեն համայնքին, այլև նաև կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԿՀԶ ՀԿ աջակցությամբ Թորոսգյուղում ստեղծված հիմնադրամի ֆինանսական միջոցներով, որը գոյանում է համայնքի հանդիսությունների սրահի սպասքի վարձույթից։