Սալուտ

Շիրակի մարզի Սալուտ համայնքը գտնվում է մարզկենտրոն Գյումրի քաղաքից 30 կմ հեռավորության վրա:
Համայնքը հիմնադրվել է 1860-ականներին՝ Բասենից և Դալբանդից եկած գաղթականների կողմից: Այժմ Սալուտ համայնքում բնակչության թիվը 100 է՝ 17 տնտեսություն: Կանայք և տղամարդիկ կազմում են համապատասխանաբար 52% և 48%:
Նախադպրոցական և դպրոցական երեխաների թիվը 19 է: 2016 թվականի համայնքների խոշորացումից հետո Սալուտը ներառվել է Սարապատ միավորված համայնքի կազմի մեջ։

Սալուտում գրեթե չկան համայնքային ենթակառուցվածքներ՝ բացառությամբ տարրական դպրոցի և
անասնաբուժական դեղատան: Աշակերտները միջնակարգ կրթությունը շարունակում են հարևան Մուսայելյան գյուղի միջնակարգ դպրոցում: Չկա նախակրթարան, բուժկետ, փոստ, հանդիսությունների սրահ։
2021թ. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվել է Երիտասարդական կենտրոն, որի
համար Սարապատ միավորված համայնքը տրամադրել է առանձին տարածք: Երիտասարդական Կենտրոնում է տեղակայված նաև ««Սարապատ» գործողությունների իրականացման տեղական խումբ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության գրասենյակը /«Սարապատ» ԳԻՏԽ ՀԿ /, որը միավորում է Սարապատ  խոշորացված  համայնքի  8  բնակավայրերը՝  Թորոսգյուղ,  Ցողամարգ,  Արփենի,  Գոգհովիտ,  Սարապատ,  Փոքր  Սարիար,  Սալուտ  և  Հողմիկ:

«Սարապատ» ԳԻՏԽ-ն հիմնվել է ԿՀԶ ՀԿ-ի աջակցությամբ 2021 թ. մայիսին և գրանցվել է ՀՀ Իրավաբանակն անձանց Պետական Ռեգիստրի Գործակալության կողմից 2021 թ. հունիսի 10-ին:

Երիտասարդական ակտիվ խումբ

Սալուտի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2021թ. մայիս ամսին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Սկզբնական շրջանում խումբը բաղկացած է եղել 14-25 տարեկան թվով 6 երիտասարդից, իսկ այսօր արդեն խմբի անդամների թիվը հասել է 11-ի։ Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Անահիտ Խաչատրյանն է, ով կարողացել է իր շուրջը հավաքել ոչ միայն պատանիներին և երիտասարդներին, այլև համայնքի բնակիչներին։

Սալուտի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան


Ձեզ ենք ներկայացնում Սալուտի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։