Փոքր Սարիար բնակավայրը գտնվում է Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա։
Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի արևմտյան լանջին, մեղմաթեք սարավանդում` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա:
2021 թվականի դրությամբ համայնքն ունի 53 տնտեսություն, 219 բնակիչ, որից 49%-ը տղամարդիկ են, 51%-ը՝ կանայք։ Համայնքն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Գյուղատնտեսության
մասնագիտացված ուղղությունն անասնապահությունն է:
Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
2016թ. հոկտեմբերից Փոքր Սարիար բնակավայրը ընդգրկված է Սարապատ միավորված համայնքի կազմում:
Համայնքի հիմնախնդիրների մեջ առաջնահերթություն են համարվում ջրագծերի և կոյուղագծերի վերանորոգումը,
գազաֆիկացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը:
Երիտասարդական ակտիվ խումբ
Փոքր Սարիարի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2020թ հոկտեմբեր ամսին «Կանայք հանուն
զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Խումբը բաղկացած է 17-27 տարեկան թվով 5 երիտասարդից:
Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Լիլիթ Ղազարյանն է, ով կարողացել է իր շուրջն համախմբել ոչ միայն
պատանիներին և երիտասարդներին, այլ նաև համայնքի բնակիչներին։
Փոքր Սարիարի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փոքր Սարիարի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։