«Փոփոխությունների թատրոն»-ն հյուրընկալվեց Լանջիկ համայնքում

theatre for changesՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ հրավերքով նոյեմբերի 8-ին Լանջիկի միջնակարգ դպրոցն հյուրընկալեց «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

«Փոփոխությունների թատրոն»-ն ունի ավելի քան 12 տարվա հարուստ փորձ  և հանդիսանում է ինտերակտիվ թատրոնի առաջատարը Հայաստանում։ Ինչպես նշեց «Փոփոխությունների թատրոնի» հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանը, թատրոնն համարվում է ամենաազդեցիկ գործիքներից մեկը, որով կարելի է ներգործել մարդու վրա, իսկ ինտերակտիվ թատրոնի ժանրը հնարավորություն է տալիս հանդիսատեսին դառնալ ներկայացման անմիջական մասնակիցը, փոփոխել ներկայացման ընթացքն ու խնդրի լուծման սեփական տարբերակներն առաջարկել։ Այդ իսկ պատճառով ինտերակտիվ թատրոնն օգտագործվում է որպես հասարակական, քաղաքական ու տնտեսական փոփոխությունների գործիք։  Խումբը կազմված է արհեստավարժ դերասաններից, ովքեր իրենց ներկայացումներում շոշափում են ամենատարբեր թեմաներ՝ սկսած միջանձնային, կենցաղային մակարդակում առկա խնդիրներից մինչև միգրացիա, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներ և այնպիսի թեմաներ, որոնց մասին ֆորմալ պայմաններում մարդիկ դժվարանում են խոսել։

«Խրտվիլակ Նազիկի և իր անսպասելի որոշման մասին» ներկայացումը մեծ ոգևորություն և իրարանցում առաջացրեց հանդիսատեսի մոտ։ Դահլիճում ներկա գտնվողներն ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին, բանավիճում, քննադատում այս կամ այն կերպարի վարքագիծն ու առաջարկում լուծուման ուղիներ։

Միջոցառմանը ներկա էին Լանջիկի և Անուշավանի ֆորում թատրոն խմբակների անդամները, որոնց համար այս հանդիպումը նաև վարպետության դաս հանդիսացավ։

Photos