Ֆորում թատրոնը՝ փոփոխությունների գործիք

Հոկտեմբերի 13-ին Գյումրիում տեղի ունեցավ Վրաստանի Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիայի և «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ֆորում թատրոն խմբակների անդամների համատեղ հանդիպում։ Հանդիպումը կազմակերպվել էր Խաղաղաշինության տարածաշրջանային հարթակի գործընկեր կազմակերպությունների համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Միջոցառուման նպատակն էր փորձի փոխանակումը խմբակների անդամների միջև, ինչպես նաև հայ և վրաց երիտասարդների անմիջական շփումը։

Երկու խմբերի ներկայացումներն էլ շատ ակտուալ էին, ուսուցողական և արտացոլում էին 2 երկրների ներկայացուցիչներին՝ իրենց սովորույթներով, կենցաղով և միջանձնային հարաբերություններով։ Հանդիպման հենց սկզբից ստեղծվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, ինչը հանդիսատեսին  հնարավորություն տվեց անմիջապես մտնել խաղի մեջ, ակտիվորեն քննարկել ճնշող և ճնշվող կերպարներին և փոխարինելով դերասաններին՝ առաջարկել  կոնֆլիկտի լուծման սեփական տարբերակները։

Հանդիպումը շատ արդյունավետ էր, ինչի մասին էին վկայում մասնակիցների ոգևորությունն ու միմյանց հետ ավելի երկար մնալու ցանկությունը, իսկ Վրաստանի ֆորում թատրոնների անդամների արհեստավարժ և փորձառու խաղը մեր մասնակիցներին առավել շատ աշխատելու և կատարելագործվելու խթան տվեց։

Լուսանկարներ