«Կանայք հանուն զարգացման» ՀԿ ֆինանսավորմամբ սոցիալական մեկ այլ ծրագիր կյանքի կոչվեց Հողմիկ համայնքում՝ «Հողմիկ համայնքի հասարակական միջոցառումների սրահի բարելավում» խորագրով։ Ծրագրի նպատակն է համայնքի գործող հանդիսությունների սրահի համար ձեռք բերել համապատասխան սպասք՝ համայնքային մեծամասշտաբ միջոցառումներն առավել պատշաճ և հարմարավետ կազմակերպելու համար։ Ծրագրի շրջանակներում Հողմիկի ակտիվ խմբի կողմից արդեն իսկ գնվել է 200 հոգու համար նախատեսված սպասք և սփռոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Հանդիսությունների սրահից և սպասքից առավել համակարգված օգտվելու և վերահսկելու նպատակով համայնքի բնակիչների համար կազմվել է նաև հատուկ կանոնակարգ։ Ծրագրի իրականացման համար ֆինանսական ներդում է կատարել նաև Սարապատի համայնքապետարանը։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1996174517123642.1073742041.158335984240847&type=1″]