Թորոսգյուղի համայնքային այգին համալրվել է նոր գույքով

«Երազանք զբոսայգի» կամ «Փոքրիկ դրախտ», այսպես են կոչում Թորոսգյուղի բնակիչներն իրենց համայնքային այգին, որն հիմնվել է 2015 թվականին՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցներով , ինչպես նաև Թորոսգյուղի համայնքապետարանի ու «Հայաստանի ծառատունկ» կազմակերպության աջակցությամբ։ Գյուղում չունենալով կանաչապատ տարածքներ և ծառերով հարուստ տնամերձներ, համայնքային այգին դարձել է թորոսգյուղցիների ժամանցի սիրելի վայրը։ Այստեղ են իրենց հանգիստն անցկացնում գյուղի թե՛ մեծերը և թե փոքրերը, անցկացվում են բացօթյա միջոցառումներ ու բաց դասեր։ Թորոսգյուղի անդամները մեծ պատասխանատվությամբ ու հոգածությամբ են խնամում այգու յուրաքանչյուր շիվ՝ ամեն տարի համալրելով դրանք։
Ընտանեկան բացօթյա հանգիստ կազմակերպելու նպատակով բնակիչների ուժերով պատրաստվել և այստեղ տեղադրվել են նաև նստարաններ ու տաղավար։ Սակայն եղածը բավարար չէր համայնքի մեծաթիվ բնակիչների համար և Թորոսգյուղի համայնքային ակտիվ խմբի նախաձեռնությամբ որոշվեց համալրել այգին նոր նստարաններով և տաղավարներով։

ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող «Աջակցել գյուղական համայնքների ինքնուրույն զարգացմանը։ Տարածաշրջանային համագործակցություն հանուն խաղաղաշինության» ծրագրի շրջանակներում տրամադրած դրամաշնորհի և Սարապատի համայնքապետարանի ներդրումների միջոցներով բոլորովին վերջերս համայնքային այգու համար ձեռք են բերվել ևս 3 տաղավարներ ու  աղբամաններ։ Երեկոյան ժամերին այգին օգտագործելու նպատակով տեղադրվել են նաև 2 լուսատուներ, որոնց անվճար լուսավորությունը նախատեսվում է  ապահովել ջերմոցին կից տեղադրված արևային մարտկոցների միջոցով։

Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Սարապատ համայնքապետարանի աշխատակազմը,  ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1992343544173406.1073742041.158335984240847&type=1″]