Թափուր աշխատատեղեր ԿՀԶ ՀԿ-ում

 «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հայտարարում է  մրցույթ հաշվապահի թափուր հաստիքի համար

 

 

 

Աշխատանքի տևողություն՝ 23 ամիս

Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը՝ 01 հունիսի, 2018թ.

Գտնվելու վայրը՝ Գյումրի

Աշխատանքային պարտականություններ

Կազմակերպության հաշվապահական հաշվառում

  • Սկզբնական փաստաթղթերի ընդունում և հսկողություն, հերթական հաշվառում
  • Հիմնական միջոցների, նյութական արժեքների և դրամական միջոցների վարում
  • Պետական և համայնքային հարկերի և տուրքերի հաշվարկում և վճարում
  • Աշխատավարձերի հաշվարկ և վճարում
  • Տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Կազմակերպության ֆինանսական կանոնակարգերի և ընթացակարգերի պարբերական վերանայում

Դրամաշնորհային ծրագրերի հաշվապահական հաշվառում

  • Կոնկրետ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական հաշվետվությունների կազմում ըստ դոնորի կողմից ներկայացված պահանջների և ժամանակացույցի
  • Դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմում
  • Մեկից ավելի դրամանշորհային ծրարգրերի առանձին հաշվառում և վարում

Անհրաժեշտ հմտություններ

  • Համապատասխան բարձրագույն կրթություն և վերապատաստում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման հայկական ծրագրի իմացություն (AS – Armenian Software),
  • Վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքներին,
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու կարողություն,
  • Microsoft Office գերազանց իմացություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV, resume) wfd.info@am էլ. հասցեով մինչև ս/թ. մայիսի 25-ը։ Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն։

 

 «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հայտարարում է  մրցույթ  «Աջակցել գյուղական համայնքների ինքնուրույն զարգացմանը։ Տարածաշրջանային համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի օգնականի թափուր հաստիքի համար

 

Աշխատանքի տևողություն՝ 23 ամիս

Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը՝ 01 հունիսի, 2018թ․

Գտնվելու վայրը՝ Գյումրի

Աշխատանքային պարտականություններ

  • աջակցել ծրագրի համադասողներին իրականացնել Խաղաղության բաղադրիչով և Համայնքային բաղադրիչով նախատեսված գործողությունները,
  • աջակցել ծրագրի ղեկավարին՝ ծրագրի, կազմակերպության գործունեության հետ կապված հարցերում,
  • կազմակերպել և անցկացնել ըստ գործողությունների պլանի իրեն ամրագրված միջոցառումները,
  • կազմել և ծրագրի համադասողին ներկայացնել ամսական հաշվետվություններ,
  • աջակցել ծրագրի ղեկավարին ծրագրային վեցամսյա և կազմակերպության տարեկան հաշվետությունների կազմման գործում,
  • ապահովել կապեր կազմակերպության տարածաշրջանային գործընկերների հետ:

Անհրաժեշտ հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն, թիմում աշխատելու կարողություն,
  • Համակարգչային հմտություններ (word, excel, powerpoint),
  • Աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն (գրավոր և բանավոր)

 Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV, resume) wfd.info@am էլ. հասցեով մինչև ս/թ  մայիսի 25-ը։ Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն։