Նկարչական մրցույթ «Խաղաղության ուժը» խորագրով, 2018թ․

Սիրելի՛ ուսուցիչներ և դպրոցականներ, «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը (ԿՀԶ ՀԿ) հայտարարում է խաղաղության թեմայով նկարների 3-րդ համահայկական մրցույթը՝ «Խաղաղության ուժը» խորագրով:

Մրցույթի հիմնական նպատակն է մեկ անգամ ևս դպրոցականների ուշադրությունը սևեռել խաղաղության, սիրո, համերաշխության ու հանդուրժողականության վեհ գաղափարների վրա և ցույց տալ բոլորին ոչ թե բռնի, այլ սիրո և ճշմարտության ճանապարհով դրական արդյունքի հասնելու ուժը, մեկ անգամ ևս ապացուցել, որ ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով։

Մրցույթը բաց է Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների 2 տարիքային խմբերի համար /7-11 և 12-17 տարեկան աշակերտներ/:

Մասնակցության հայտերն ընդունվում են 2018թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 29-ը:

Մրցույթին մասնակցելու պայմաններին ծանոթանալու և մասնակցության հայտը լրացնելու համար խնդրում ենք ներբեռնել կից ֆայլը։

Մրցույթի Մասնակցության հայտ

 

Սիրելի դպրոցականնե՛ր, եկե՛ք մեր նկարներով ցույց տանք, որ Խաղաղությունը գերագույն արժեք է ողջ մարդկության համար, որ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր կայուն, արդար ու ամուր ապագայի կառուցումը, այն ապագայի, որը մենք ենք ուզում։