Օրերս Կանայք հանուն զարգացման ՀԿ աշխատակիցներ Արմինե Շիրոյանն ու Արփինե Նիկոլյանն այցելեցին Քութաիսիի «Սուխումի» մշակութային-մարդասիրական հիմնադրամ։ Այցի նպատակն էր 2 կազմակերպությունների միջև փորձի փոխանակումը հիմնականում համայնքային զարգացման և ֆորում -թատրոնի ուղղություններով։
Խոնի կատարած այցի ընթացքում «Կանանց աջակցության կենտրոնի» շահառուներն հյուրերին ներկայացրեցին իրենց հիմնախնդիրները, որոնք հիմնականում կապված են գործազրկության, ընտանեկան բռնության, ահաբեկելու, ինչպես նաև տեղական և ազգային մակարդակներում իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու և լուծումներ գտնելու դժվարությունների հետ։
Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին հետաքրքրվեցին գյուղական համայնքներում ԿՀԶ ՀԿ կատարած աշխատանքներով։ Նրանք հատկապես տպավորված էին մեր կողմից գյուղերում դրամաշնորհային փոքր ծրագրերով իրականացված սոցիալական տարբեր ծրագրերից։
Այնուհետև ԿՀԶ ՀԿ աշխատակիցները ներկա գտնվեցին Խհոնիի ֆորում-թատրոն խմբակի սաների կողմից կազմակերպած բեմականացմանն, ինչպես նաև Ստվերների թատրոնի ներկայացմանը։ Դպրոցականներն իրենց դերասանական բարձր հմտություններով կարողացան հետաքրքրություն առաջացնել հանդիսատեսի մոտ՝ ներգրավելով նրան ակտիվ քննարկումների մեջ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1950206398387121.1073742041.158335984240847&type=1″]