Աշխատանքային հանդիպում գործընկեր կազմակերպությունների միջև

Ապրիլի 11-13 Գյումրիում՝ ԿՀԶ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի գործընկեր կազմակերպությունների թվով 2-րդ  հանդիպումը։ Հանդիպումները նպատակ ունեն քննարկելու և առավել հստակեցնելու գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությունը՝ միասին ստեղծելու «Խաղաղաշինության տարածաշրջանային հարթակ», որը հնարավորություն կտա միավորել և տարածել խաղաղաշինության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ փորձն ու ռեսուրսները։

Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին Հարթակի հիմնական նպատակներն ու խնդիրները, կազմակերպությունների միջև Փոխըմբռնման հուշագրի կետերը, ներկայացվեց Հարթակի վեբ կայքի նախնական կառուցվածքը, առավել հստակեցվեցին հետագա քայլերն ու կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

Հարթակի անդամների կողմից առավել մանրամասն անդրադարձ եղավ նաև իրենց գործունեությանն ու իրականացրած ծրագրերին՝ հատկապես խաղաղաշինության բնագավառում, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց առավել հստակ կողմնորոշվել կոնկրետ գաղափարներով ու ռեսուրսներով փոխանակվելու, ինչպես նաև միմյանց համար դասընթացներ կազմակերպելու հարցում։

Հարթակի ստեղծման նախաձեռնող կազմակերպություններն են՝

  1. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ /Հայաստան/,
  2.  ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ» /Հայաստան/,
  3. Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիա  /Վրաստան/,
  4. «Սուխումի» մշակութային-մարդասիրական ֆոնդ  /Վրաստան/
  5.  Միջազգային հանդուրժողականության հիմնադրամ  /Ղրղզստան/

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1898410820233346.1073742041.158335984240847&type=1″]