Ֆորում թատրոնի ներկայացումներ համայնքներում

Լանջիկ և Ցողամարգ համայնքներում ձևավորված ֆորում-թատրոնի խմբակներն ակտիվորեն շարունակում են իրենց աշխատանքները։ Խմբակների անդամներն, ընտրելով իրենց համայնքներում առկա սոցիալական տարբեր թեմաներ, հանդիսատեսի միջոցով փորձում են գտնել լուծումներ։ Հերթական թեման երկու համայնքներում էլ առկա ջրի խնդիրն էր, որը մեծ ակտիվություն առաջացրեց հանդիսատեսի մոտ։ Վերջիններս անմիջապես մտան թեմայի մեջ՝ աշխույժ մասնակցություն ունենալով ոչ միայն քննարկումներին, այլև ներկայացմանը՝ փոխարինելով «դերասաններին» և առաջարկելով կոնֆլիկտի լուծման իրենց տարբերակները։

 

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1872917922782636.1073742041.158335984240847&type=1″]