«Թիմի կառուցում և հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթաց

«Երիտասարդը սոսկ շահառու չէ․ նա ակտիվ դերակատար է»․ այս նշանաբանի ներքո ԿՀԶ ՀԿ-ն սկսում է դասընթացների շարք՝ կազմակերպության շահառու համայնքներում ձևավորված երիտասարդական ակտիվ խմբերի անդամների համար։ Դասընթացները նպատակ ունեն երիտասարդներին տալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանք կկարողանան կիրառել իրենց համայնքներում դրական փոփոխություններ բերելու համար, քանզի հենց երիտասարդությունն է հանդիսանում հասարակության շարժիչ ուժն ու հիմնական փոփոխությունների կրողը։
Առաջին դասընթացի թեման էր «Թիմի կառուցում և հաղորդակցման հմտություններ», որը վարեցին ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանն ու ծրագրի օգնական Արփինե Նիկոլյանը։ Երկօրյա դասընթացի արդյունքում շահառու 8 համայնքների 38 երիտասարդներ ձեռք բերեցին հիմնական գիտելիքներ թիմի, թիմում անդամների միջանձնային փոխհարաբերությունների, հաղորդակցման հմտությունների և այն կարևոր հատկանիշների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին առավել կայուն թիմ ձևավորելու համար։

Երիտասարդներին հյուրընկալվեց նաև Հռիփսիմե Պետրոսյանը Կրաշեն համայնքից, ով իր անձնական օրինակով ցույց տվեց մասնակիցներին, թե ինչպես կարելի է հասնել հաջողությունների, և դրական փոփոխություններ բերել սեփական համայնքի կյանքում։
Դասընթացն ուղեկցվում էր գործնական աշխատանքներով և խմբային խաղերով, ինչն հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի  լավ յուրացնելու նյութն, ավելի լավ ճանաչելու միմյանց և փոխանակվելու մտքերով ու առաջարկություններով։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնկացության հավաստագրեր։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1861601767247585.1073742041.158335984240847&type=1″]