Թափուր աշխատատեղերի հայտարարություն

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ուժեղ ՔՀԿ-ները ուժեղ Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս», «Կանայք հանուն զարգացման» և «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագրում աշխատելու համար հրավիրվում են        գրաֆիկ-դիզայներ և թարգմանիչ

 

Գրաֆիկ – դիզայների աշխատանքի նկարագրություն

Արտաքին գովազդի, տեղեկատու թերթիկների և տպագրության համար նախատեսված այլ նյութերի մշակում, մասնավորապես՝

  • Ձևավորել և տպագրության համար պատրաստել ծրագրի վահանակ
  • Ծրագրի 1 տեղեկատու թերթիկ
  • Ծրագրի ուղեցույց
  • Գրիչներ

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Դիզայներական աշխատանքի փորձառություն
  • Գրաֆիկական ծրագրերի  (Adobe Photoshop և CorelDraw) հետ աշխատելու գերազանց իմացություն
  • Ստեղծագործական մտածողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝  Գրաֆիկ-դիզայների թափուր աշխատատեղի հայտարարություն

 

Թարգմանչի աշխատանքի նկարագրություն

  •  Ծրագրային փաստաթղթերը պետք է լինեն 2 լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Դոնոր կազմակերպության համար անհրաժեշտ է ներառել թարգմանչի ծառայությունները գրավոր և բանավոր հաղորդակցման համար:
  •  Թարգմանվելու են ծրագրի մի շարք կարևոր փաստաթղթեր՝ հաշվետվություններ, համայնքային միջոցառումների փաստաթղթեր, ձեռնարկ, մոդուլներ և այլն։

 Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • MS Office փաթեթի վարժ իմացություն,
  • Անհրաժեշտության դեպքում  ծրագրի շահառու համայնքներում անցկացվող հանդիպումներին ներկա գտնվելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ Թարգմանչի թափուր աշխատատեղի հայտարարություն