«Աջակցել գյուղական համայնքների ինքնուրույն զարգացմանը։ Տարածաշրջանային համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի ընթացիկ մոնիտորինգի նպատակով հոկտեմբերի 20-21-ը «Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում էին գտնվում գերմանական “Bread for the World” կազմակերպության Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Դորոտեա Վուլֆը, ծրագրի անձնակազմի ծառայությունների ղեկավար Կլաուդիա Հինդերերը և ծրագրի աշխատակից Աննիկա Բեքերը ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոչ միայն ընթացիկծրագրի իրականացման հետ կապված հարցեր, այլ նաև դեկտեմբերին կայանալիք «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» գիտաժողովի հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր։
Հյուրերն եղան նաև ԿՀԶ ՀԿ ծրագրի նոր ընտրված շահառու համայնքներից Մեղրաշատում, որտեղ մասնակցեցին «Գյուղի ռազմավարական պլանի մշակում» թեմայով երկրորդ դասընթացին, զրուցեցին ներկաների հետ, ծանոթացան գյուղին ու հիմնախնդիրներին։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1664599173614513.1073741935.158335984240847&type=1″]