Ծրագրի հերթական մոնիտորինգ Թորոսգյուղում

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի մոնիտորինգի նպատակով Թորոսգյուղում էին գտնվում Ալմիրա Մանհաբաեվան՝ Ֆրանսիական Կարիտասից եվ Հայկական Կարիտաս ԲՀԿ «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Զ. Աղանյանն ու համակարգող Լ. Եֆրեմյանը:
Հյուրերը նախ հանդիպում ունեցան գյուղի Համայնքային կենտրոնում, որտեղ համայնքապետը, դպրոցի տնօրենը, «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին ծրագրի ընթացքը, ձեռք բերված արդյունքներն ու հաջողությունները:

Այնուհետեվ հյուրերն եղան նորակառույց ջեմոցում եվ տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին: Այնտեղ էին նաեվ «Թորոս» կոոպերատիվի անդամները, ովքեր հպարտությամբ ցույց տվեց լոլիկի ու վարունգի ծաղկած ծաղիկներն ու թփերի վրա աճած առաջին փոքրիկ պտուղները:

Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաեվ 3 քառ. մետր մակերեսով բիոհումուսի արտադրության մինի ֆերմա, որը գործարկելու նպատակով գնվել են մոտ 10 հազար կալիֆորնիական կարմիր որդեր: Ըստ ծրագրի փորձագետ, խորհրդատու Գ. Պետրոսյանի, հաջորդ քայլը կլինի բիոհումուսի արտադրության մինի ֆերմայի ընդլայնումն ու կալիֆորնիական որդերի բազմացումը, որը հնարավորություն կտա գյուղացիներին հողի փխրեցման, էկոլոգիապես մաքուր պարարտանյութով հարստացած սեփական բազա ունենալ:

Կոոպերատիվի անդամներն անչափ ոգեվորված են ջերմատան արդյունքներից եվ պատրաստակամ են նոր տեխնոլոգիաներով օրգանական գյուղատնտեսության վարման իրենց փորձով ու գիտելիքներով կիսվել նաեվ հարեվան համայնքների հետ:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1151212441619858.1073741971.158335984240847&type=3″]

 

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագիրն իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի  «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: