Նոր ուոսումնական տարվա մեկնարկին զուգընթաց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կրթական բաժնի մասնագետները վերսկսեցին «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» թեմայով վերապատրաստման դասընթացները Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում: Առաջին դասընթացն անցկացվեց Արարատի մարզի Մասիս քաղաքի թվով 5 դպրոցների ՄԿԱԳ փոխտնօրենների եվ դասղեկների համար: ԿՀԶ ՀԿ Կրթական բաժնի պատասխանատու Ս. Ղազարյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության նպատակը, առաքելությունն ու մասնավորապես խաղաղության կրթության բնագավառում կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերն ու ձեռք բերված հաջողությունները: Այնուհետեվ նա մանրամասն անդրադարձավ «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ձեռնարկում տեղ գտած թեմաներին ու հաջողված դասերի օրինակներին: Հանդիպմանը մասնակից բոլոր դպրոցներին տրվեցին կազմակերպության կողմից հրատարակած ձեռնարկներ ու պաստառներ:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1164473996960369.1073741971.158335984240847&type=3″]