Ծրագրի ընթացիկ մոնիտորինգ

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի ընթացիկ մոնիտորինգ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում:

Մոնիտորինգն իրականացնում էր  վերոնշյալ ծրագրի ֆինանսավորող կազմակերպության՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» ծրագրի համակարգող Լիանա Եֆրեմյանը:

Սա 2016 թվականի ապրիլ ամիսից Թորոսգյուղում մեկնարկած ծրագրի առաջին մոնիտորինգն էր, որը նպատակ ուներ պարզելու, թե ո՞ր փուլում է գտնվում ծրագիրը, ի՞նչ ընթացքի մեջ են կառուցվող ջերմոցի շինարարական աշխատանքները, արդյո՞ք եղել են շեղումներ նախատեսված ժամանակացույցից, ներկայացնել ընթացիկ փաստաթղթային և ֆինանսական հաշվետվություններ, տալ անհրաժեշտ խորհրդատվություն և այլն:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1056432017764568.1073741974.158335984240847&type=3″]