Կայացավ «Թորոսգյուղ» ՍԿ հիմնադիր ժողովը

Կայացավ Թորոսգյուղի ֆերմերային խմբի հիմնադիր ժողովը։ Oրակարգում ընգրկված էին մի քանի հարցեր.

  1. Կոոպերատիվի անվանման վերջնական հաստատում:
  2. Կոոպերատիվի կանոնադրության ծանոթացում, քննարկում և հաստատում:
  3. Կոոպերատիվի միջոցների գոյացումն ու օգտագործումը, անդամների փայավճարի չափի հաստատում:
  4. Կոոպերատիվի ղեկավար մարմինների՝ Վարչության և Վերստուգիչ հանձնաժողովների անդամների ընտրություն:
  5. Կոոպերատիվի գրանցման համար ներկայացվելիք փաթեթի պատրաստում:

Հիմնադիր ժողովը վարում էր ֆերմերային խմբի նախագահ Մյասնիկ Հակոբյանը՝ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ, փորձագետ Գևորգ Պետրոսյանի և «Լուկաշինի գյուղատնտեսական» ՍԿ նախագահ Վարդգես Դավթյանի խորհրդատվությամբ ու աջակցությամբ։

Առաջարկված մի քանի անուններից անդամների քվեարկությամբ ընտրվեց և հաստատվեց «Թորոսգյուղ» Սպառողական կոոպերատիվ անվանումը:
Խմբի անդամների առաջարկով բաց քվերակությամբ ընտրվեցին նաև կոոպերատիվի վարչության և վերստուգիչ հանձնաժողովների 3-ական ղեկավար մարմիններ, իսկ նոր ստեղծվող կոոպերատիվի համար անհրաժեշտ բոլոր անդամների նախնական ներդրումների նվազագույն գումարի չափ սահմանվեց 5000 դրամը։
Այժմ ընթացքի մեջ են կոոպերատիվի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստումը և գրանցումը որպես գյուղատնտեսական ոլորտում գործող կոոպերատիվ կազմակերպություն, ինչպես նաև անդամատոմսերի ու կոոպերատիվի խորհրդանշանի պատրաստումը։

Հանդիպման ավարտին հյուրերն ու խմբի անդամները եղան նաև նոր կառուցվող ջերմոցի տարածքում, ծանոթացան ընթացող աշխատանքներին, ցուցաբերեցին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1054054848002285.1073741973.158335984240847&type=3″]

 

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագիրն իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի  «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: