Մայիսյան եռատոնը նշվեց նաև Լանջիկ համայնքում: Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո, միջոցառումը շարունակվեց գյուղի Համայնքային կենտրոնում: Կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանի նախաձեռնությամբ և համայնքապետ Արա Մարդոյանի աջակցությամբ երեխաները հանդիսատեսին ներկայացան ասմունքով, հայրենասիրական երգերով ու պարերով։
Միջոցառմանը ներկա էին նաև զոհված ազատամարտիկների կանայք ու մայրերը, ինչպես նաև նրանք, ում որդիներն այսօր ծառայում են հայոց բանակում։
Հնչեցին երախտիքի բազմաթիվ խոսքեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ հաղթանակը կռած և հանուն մեր երկրի խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորների։