Դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հանձնաժողովի III նիստ

ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» 2014-2016թթ. ծրագրի շրջանակներում այսօր կայացավ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի երրորդ փուլը:

Քանի որ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների կողմից ներկայացված ծրագրերն արդեն իսկ նախապես քննարկվել ու հստակեցվել էին համայնքապետերի ու Համայնքային կենտրոնների պատասխանատուների հետ, ուստի այս անգամ հանձնաժողովի նիստը կայացավ ԿՀԶ ՀԿ աշխատակազմի ու անկախ փորձագետների հետ ոչ ֆորմալ պայմաններում:

Հանձնաժողովի որոշմամբ 3-րդ փուլում ընտրվեցին շահառու 4 համայնքներից 3-ի կողմից ներկայացված ծրագրերը: Դրանք են՝ կինոակումբների ստեղծում Լանջիկ ու Թորոսգյուղ համայնքների համար եվ ազգային տարազների ձեռքբերում Ցողամարգի պարի խմբի սաների համար:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1037477996326637.1073741962.158335984240847&type=3″]