Այսօր Ցողամարգի միջնակարգ դպրոցում Դ. Միրաքյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Փառք Հայոց Բանակին» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Միջոցառումը մեկնարկվեց հանդիսավոր կերպով ՀՀ դրոշի ներքո հնչեց ՀՀ պետական օրհներգը, զինղեկի՝ Դերենիկ Միրաքյանի շնորհավորանքից հետո իրենց ելույթներով հանդես եկան աշակերտները: Շնորհավորանքի խոսքեր ասեցին նաև դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, որից հետո Ա. Արշակյանը Հայոց բանակում ծառայող զինվորների ծնողներին հանձնեց շնորհակալագրեր: Միջոցառման ավարտին իրենց խոսքերով հանդես եկան նաև համայնքի բնակիչները և ծնողները:
Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն նույնպես շնորհավորում է բոլոր զինվորներին հայոց ամենանվիրական տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 24 ամյակի առթիվ: Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների անմար հիշատակի առջեվ, իսկ ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորներին մաղթում խաղաղ ու անփորձանք ծառայություն:
[fbalbum url=”https://web.facebook.com/profile.php?id=100010621004725&sk=photos&collection_token=100010621004725%3A2305272732%3A69&set=a.176480249382674.1073741846.100010621004725&type=3″]