Կուզենայինք ԿՀԶ ՀԿ կայքի ընթերցողների հետ կիսվել այս տարվա մեր ստացած առաջին եվ ուրախալի նամակներից մեկով: Այն մեզ գրել է Լեհաստանի Բիելսկո-Բիալա քաղաքի Կաթոլիկ մշակութային համայնքի ավագ դպրոցի ուսուցչուհի Մագդալենա Բրժեզինսկան:
Բիելսկո-Բիալայի 2 դպրոցների ուսուցիչների հետ ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչները հանդիպել էին դեռեվս 2015թ. նոյեմբեր ամսին եվ նրանց փոխանցել կազմակերպության կողմից հրատարակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ձեռնարկը, պաստառներն ու այլ մեթոդական նյութեր:
Հարգելի՛ Գոհար,
Այսօր ես անցկացրի խաղաղության առաջին դասը և, ըստ իս, այն հաջողվեց: Նկարները տեսնելու համար խնդրում եմ անցնել կից գրության մեջ առկա հղումով https://drive.google.com/folderview?id=0Bz8PrIlAHKoLS1NTUzZYODB1dEk&usp=sharing )
Ահա և խաղաղության դասի հակիրճ նկարագրությունը.
Իմ դասարանում ընդգրկված են միջնակարգ դպրոցի աշակերտներ (Կաթոլիկ մշակութային համայնքի միջնակարգ դպրոց, 2-րդ դասարան՝ բաղկացած 14տ. ութ աշակերտներից): Դասի տևողությունը 45 րոպե էր: Ես համապատասխանաբար վերամշակել էի ձեռնարկի «Ի՞նչ է խաղաղությունը» խորագրով առաջին թեման: Այն խիստ հետաքրքիր ու իմաստալից էր իմ աշակերտների համար և լիովին խանդավառեց նրանց:
Դասն անհրաժեշտ էր նրանց համար, քանի որ խմբում ընդգրկված են 5 տղա և 3 աղջիկ, ընդ որում տղաները գրեթե միշտ կռվում են միմյանց հետ: Մենք քննարկեցինք խաղաղության խորհրդանիշները և վերջինիս լրացուցիչ իմաստները, այդ թվում նաև՝ խաղաղությանն առնչվող մի շարք արվեստի գործեր (Այրինի անտիկ քանդակը և Բենքսիի 3 որմնանկարները/գրաֆիտիները): Դասի առցանց տարբերակը կարող եք դիտե այս հղումով. https://prezi.co m/umy8nu0opq1l/p eace/ Դասի սկզբում երեխաներին բաժանեցի հայ աշակերտի նկարի հիման վրա տպագրված բացիկները, որոնք մեզ տրամադրել էիք Լեհաստանում մեր համատեղ հանդիպման ժամանակ: Ես նրանց բացատրեցի, որ դա հայ ուսուցիչների յուրահատուկ նվերն է իրենց: Այնուհետև հարցրեցի՝ գիտե՞ն արդյոք, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Մենք գտանք և ուսումնասիրեցինք Ձեր երկիրը քարտեզի վրա, որից հետո ես հետաքրքրվեցի, թե ըստ նրանց Հայաստանը խաղաղ երկիր է, և եթե այո, ապա՝ ինչու՞: Արդյունքում մի հետաքրքիր քննարկում ծավալվեց: Այնուհետև իմ աշակերտներն անցան բացիկի նկարագրությանը՝ բացատրելով, թե ինչու են իրենք կարծում, որ այնտեղ պատկերված են իրար հետ հաշտ ապրող երկու հարևաններ:
Դասը համալրող քայլերից էին.
- գրել «խաղաղություն» բառը իրենց հասանելի բոլոր լեզուներով
- կազմել ակրոստիքոս «խաղաղություն» բառով
- գրավոր մեկնաբանել Բենքսիի որմնանկարներից մեկը հենց իր՝ գլխավոր հերոսի տեսանկյունից (զինվորը, ապստամբը կամ աղավնին):
Երբ ինչ-որ մի պահի տղաները սկսեցին կռվել/վիճել իրար հետ, ես նրանց ասացի. «Փաստորեն մենք այստեղ խոսում ենք խաղաղության մասին, նշում, թե որքան կարևոր է այն, իսկ դուք կռվու՞մ եք»:Նրանք դադարեցրին կռվելը և ապշած նայեցին ինձ:
Կարծում եմ, որ իմ աշակերտները կազմեցին գեղեցիկ ակրոստիքոսներ և հանդես եկան խաղաղությանն առնչվող արվեստի գործերի շուրջ իմաստալից մեկնաբանությունն
երով: Ենթադրում եմ՝ դրանք Ձեզ նույնպես դուր կգան: Նկարներից մի քանիսում կարող եք տեսնել նաև դպրոցի առաջին և երկրորդ հարկի աստիճանահարթակնե րի միջև փակցված հսկա մի ցուցատախտակ, որի վրա յուրաքանչյուր աշակերտ կարող է տեսնել «խաղաղության դասի» արդյուքները և ընթերցել գրառումները: Դպրոցի տնօրենը ևս, տեսնելով այն, արտահայտեց իր գոհունակությունը :
Անչափ շնորհակալ ենք Ձեզ` խորիմաստ և ոգեշնչող նյութերը մեզ տրամադրելու համար:
Ջերմագին մաղթանքներով՝
Մագդալենա
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.971598289581275.1073741949.158335984240847&type=3&uploaded=22″]
Լեհաստանում ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչների հանդիպումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեվյալ հղումով՝ «Հանդիպումներ լեհ գործընկերների հետ»