Եռամսյակային հաշվետու հանդիպում

Կայացավ Համայնքային կենտրոնների պատասխանատուների հերթական հաշվետու հանդիպումը ԿՀԶ ՀԿ գրասենյակում: Ամփոփվեցին նախորդ տարվա ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների կողմից իրականացված միջոցառումները, սոցիալական ծրագրերը, ձեռք բերված արդյունքներն ու հաջողությունները: Համայնքային կենտրոնների պատասխանատուների կողմից ներկայացվեցին եվ քննարկվեցին նաեվ հաջորդ 3 ամիսների համար պլանավորած գործողությունները:
Պատասխանատուների խոսքերով, այս հանդիպումները շատ արդյունավետ են, քանզի հնարավորություն են տալիս ոչ միայն լսել ու փոխանակել հարեվան համայնքների փորձը, այլեվ նման քննարկումների ընթացքում ծնվում են նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնց կյանքի կոչելը կնպաստի իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմանն ու զարգացմանը:

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.973434786064292.1073741950.158335984240847&type=3″]