Ցողամարգ համայնքում իրականացվող հանդիսությունների տան վերանորոգման աշխատանքներն ընթանում են բուռն թափով: Այսօր տեղադրվեցին համայնքի հանդիսությունների տան եվրոպատուհաններն ու դռները: Վերանորոգվել են նաեվ մուտքի աստիճանները:
590 բնակիչ ունեցող համայնքը համախմբված մասնակցում է վերանորոգման աշխատանքներին, իսկ համայնքապետ Գնել Բարսեղյանը ոչ միայն վերահսկում է ընթացող աշխատանքները, այլեվ կանգնած է բոլորի կողքին եվ բոլորին հավասար ձեռք է մեկնում՝ համայնքի ցանկացած գործ առաջ գցելու եվ պատվով կատարելու համար:
Շնորհակալություն Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավոր
Արփինե Նիկոլյանին՝ լուսանկարները տրամադրելու համար: