ԿՀԶ ՀԿ «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթում Ցողամարգ համայնքը ներկայացրել էր գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգման ծրագիրը: Համայնքի համար հանդիսությունների սրահ ունենալը առաջնահերթ կարևորություն ունեցող հիմնախնդիրներից մեկն է, քանզի համայնքի բնակչության կողմից մեծամասշտաբ միջոցառումների անցկացման համար որպես դահլիճ ծառայող նախկին մանկապարտեզի շենքը վերանորոգման խիստ կարիք ունի: Շենքը կառուցվել է մոտ 20 տարի առաջ եւ երբեվե չի վերանորոգվել՝ կոտրված են ապակիները, պատուհաններն ու դուռը տարիների ընթացքում քայքայվել են եւ ենթակա են փոփոխման, ամբողջովին քանդված է հատակը, այրված են հոսանքալարերը, որի պատճառով դահլիճը զրկված է էլեկտրասնուցումից եւ այլն: Ծրագիրը մշակվել եւ նախագծվել է Ցողամարգի համայնքապետի, համայնքապետարանի աշխատակիցների, Համայնքային կենտրոնի ակտիվիստների եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ:
Սկսած մայիս ամսից համայնքի անդամներից կազմված կամավորների խումբը ակտիվորեն մասնակցում է հանդիսությունների սրահի վերանորոգման աշխատանքներին: Արդեն վերանորոգվել է հատակի մի մասը, շենքի ներսում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ, պատվիրվել են նոր դռներ ու պատուհաններ եւ այլն: Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է համայնքապետ Գնել Բարսեղյանը, ով իր անձնական օրինակով խրախուսում է համայնքի բնակիչներին՝ առավել եռանդով ձեռնամուխ լինել աշխատանքներին:
Ամբողջ գումարի 10 տոկոսի չափով ներդրում են կատարել նաեւ համայնքի բնակիչները:
Մինչեվ տարեվերջ Ցողամարգ համայնքը կունենա վերանորոգված եւ առավել հարմարավետ պայմաններով հանդիսությունների սրահ, որից կօգտվեն գյուղի 119 ընտանիքներ:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.862514863822952.1073741928.158335984240847&type=3″ slider=”1″]