Երեխաների պաշտպանության օրը նշվեց Լանջիկում

Երեխաների պաշտպանության օրը Լանջիկ համայնքում նշվեց գեղեցիկ միջոցառումներով և անակնկալներով։ Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանն ամեն ինչ արել էր՝ երեխաների տոնը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար։ Մուլտ հերոսների կերպարներով զգեստավորված կամավորներն անակնկալ մատուցեցին փոքրիկներին՝ հայտնվելով դահլիճում։ Իր պարերով, հանելուկներով ու զվարճալի խաղերով ծաղրածուն ամբողջացրեց երեխաների բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև համայքի պարի խմբի սաները։ Տոնի կապակցությամբ երեխաներին անակնկալ էր պատրաստել նաև Լանջիկի համայնքապետ Արա Մարդոյանը, ով երեխաներին բաժանեց կոնֆետներ, պաղպաղակներ և գույնզգույն փուչիկներ։
Միջոցառմանը մասնակից ծնողներն ու համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին ու կամավորներին այդ օրն իրենց երեխաների համար իսկական տոն դարձնելու համար։

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.856018734472565.1073741927.158335984240847&type=3″]

 

Լուսանկարները տրամադրել է Համայնքային կենտրոնի կամավոր Վիկա Մարդոյանը