Ներկայացվող գնահատման հաշվետվությունը ներառում է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից 2002-2010թթ ընթացքում իրականացրած գործունեության, ռազմավարության, խաղաղության կրթության ծրագրի հիմնական փուլերի եվ մեխանիզմների նկարագրությունը, ձեռք բերված հիմնական արդյունքները, ծրագրի ազդեցության վերլուծությունն ու գնահատումը: Գնահատման համար օգտագործվել են շահառուների շրջանում անցկացված հարցումների եվ հարցազրությցների, թեմատիկ քննարկումների, դիտարկվող խմբերի հետ ունեցած հանդիպումների արդյունքները:
Հաշվետվության մեջ ընդգրկվել են նաեվ դպրոցներում եվ Գյումրու մանկավարժական բուհում խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթության տարբեր փուլերի վերաբերյալ ուսուցիչների, ծնողների, դպրոցականների, ուսանողների արտահայտած ամենահետաքրքրական կարծիքներն ու առաջարկությունները:
Հարցումներն ու հարցազրույցներն անցկացվել են 2009թ. փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում՝ Շիրակի մարզի 10 դպրոցների տնօրենների եվ «Խաղաղության ուսուցման կենտրոնների» /ԽՈւԿ/ պատասխանատու 10 ուսուցիչների, շահառու դպրոցների 5-9-րդ դասարանների ավելի քան 148 դասղեկների, 2002-2004թթ. ընթացքում Խաղաղության ուսուցման 5 կենտրոնների 166 նախկին անդամների եվ մոտ 120 աշակերտների ծնողների շրջանում:
Գնահատման հաշվետվությանն առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետեվյալ հղումով