Անցած շաբաթ ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը մոնիտորինգ անցկացրեց Արթիկի, Մարալիկի, Ազատանի, Ախուրյանի եվ Գյումրիի թվով 11 դպրոցներում: Այցը նպատակ ուներ պարզելու, թե որքանո՞վ են ուսուցիչները իրենց դասղեկական ժամերին կիրառում ԿՀԶ ՀԿ կողմից տրված մեթոդական ձեռնարկը, որքանո՞վ արդյունավետ է եղել «Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթությունը» նշված դպրոցներում, ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել աշակերտները եվ արդյո՞ք կարողանում են դրանք ճիշտ օգտագործել առօրյա կյանքում:
Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ աշակերտները յուրացրել են կոնֆլիկտների կառավարման մասին գիտելիքները եվ շատ լավ հիշում են սովորած պատվիրաններն ու հմտությունները, իսկ շատերն էլ օրինակներ բերեցին, որ կարողացել են հարթել իրենց հետ տեղի ունեցած կոնֆլիկտները՝ շնորհիվ այդ դասերի: Ուսուցիչների խոսքերով, ձեռք բերած գիտելիքները մտապահելուն շատ են օգնում նաեվ պաստառները, որոնք փակցված են թե՛ դասարաններում եվ թե միջանցքներում: Տնօրենների եվ ուսուցիչների հավաստմամբ, այս կրթությունն իրոք անհրաժեշտ է եվ ավելի մեծ արդյունքների հասնելու համար իրենք այս դասաժամերն անպայման նորից ընդգրկելու են նոր ուսումնական պլաններում:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.649504475123993.1073741895.158335984240847&type=3&uploaded=4″ slider=”1″]