Արփենիի Համայնքային կենտրոնում տեղի ունեցած վերջին երկու հանդիպումներն առավել քան հագեցած էին: «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Շիրակի մրցունակության կենտրոնի» եվ «Շիրակ Տուր» կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ հանդիպումների նպատակն էր քննարկել «Տարազի փառատոն Հին Արփենիում» խորագրով մեծամասշտաբ միջոցառման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր: Փառատոնը տեղի կունենա հունիսի 28-ին Շիրակի մարզի Արփենի համայնքում:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին կամավորական խմբերի ձեվավորման, սննդի պատրաստման, տաղավարների տեղադրման վերաբերյալ հարցեր, հստակեցվեցին փառատոնին մասնակից գյուղերը, ներկայացվելիք ապրանքատեսակները, միջոցառման սցենարը եվ այլն:
Հանդիպման մասնակիցները եղան նաեվ Հին եվ Նոր Արփենիներում՝ որոշելու եվ քարտեզագրելու փառատոնի անցկացման տեղանքը:
Փառատոնին վերաբերող այլ խնդիրներ ու կազմակերպչական հարցեր քննարկվեցին նաեվ ԿՀԶ ՀԿ գրասնյակում:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.650594285015012.1073741896.158335984240847&type=1″ slider=”1″]