Ոգեվորվածություն եվ աշխատելու նոր եռանդ՝ ի նպաստ հարազատ համայնքի զարգացման

Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավոր Արփինե Նիկոլյանը, գյուղի բարձր դասարանների աշակերտների, ուսուցիչների ու համայնքի բնակիչների հետ կիսվեց «Ինքներս կերտենք մեր ապագան» խորագրով միջազգային սեմինարից ստացած իր տպավորություններով ու ձեռք բերած նոր գիտելիքներով: Արփինեն ներկաներին ծանոթացրեց սեմինարի նպատակին, ուսուցանված թեմաներին, կազմակերպված միջոցառումներին, ներկայացրեց մասնակից երկրների թիմերի երիտասարդ կամավորներին, ովքեր հիմնականում ներգրավված են եղել գյուղական համայնքներից: Ա. Նիկոլյանի ներկայացումից հետո ծավալվեց աշխույժ քննարկում, որի ժամանակ մասնակիցները հիմնականում հետաքրքրվում էին, թե ինչ խնդիրներ կան օտարերկրյա գյուղերում, ինչ հարցեր են հուզում արտասահմանցի երիտասարդներին,  արդյո՞ք հավանել են Հայաստանն ու նրա մշակույթը եվ այլն: Մասնակիցների համար հետաքրքիր էր նաեվ լսել, ծանոթանալ այլ երկրների մշակութային առանձնահատկություններին ու ազգային խոհանոցին, որը ներկայացվել է սեմինարի շրջանակներում կազմակերպված երեկույթի ընթացքում:

Բարձր տրամադրություն, ոգեվորվածություն, նոր ծանոթություններ եվ աշխատելու նոր եռանդ՝ ի նպաստ հարազատ համայնքի զարգացման…

Ահա այսպիսի տպավորություններով ու մտադրվածությամբ էլ Արփինեն ամփոփեց սեմինարը եվ իր օրինակով կոչ արեց հավաքված դպրոցականներին ու բնակիչներին առավել ակտիվ մասնակցել կազմակերպվող միջոցառումներին ու հանդիպումներին:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.646981272042980.1073741894.158335984240847&type=1″ slider=”1″]