Նոր ծրագրի մեկնարկ, ոգեվորություն, աշխատանքները շարունակելու պատրաստակամություն… Այսպիսի մթնոլորտում անցավ Արփենիի Համայնքային կենտրոնում տեղի ունեցած առաջին ընդհանուր ժողովը «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» նոր ծրագրի շրջանակներում: Ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը համայնքի բնակիչներին ներկայացրեց ծրագրի նոր մոտեցումները, խնդիրներն ու չափորոշիչները: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաեվ Հին Արփենի փառատոնի հետ կապված կազմակերպչական հարցեր: Բնակիչները մեծ ոգեվորությամբ ու խանդավառությամբ են սպասում հունիսի 28-ին կայանալիք փառատոնին:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.623344521073322.1073741880.158335984240847&type=1″ limit=”12″ slider=”1″]