Կանանց միջազգային տոնին նվիրված միամսյակի շրջանակներում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Ցողամարգի Համայնքային կենտրոնում, որին մասնակցում էին ուսուցիչներ, աշակերտներ, Համայնքային կենտրոնի կամավորն եր ու համայնքի բնակիչներ: Միջոցառման ընթացքում հնչեցին կանանց ու աղջիկներին նվիրված ստեղծագործություններ ու երգեր: Շնորհավորելով իրենց մայրերին ու ուսուցիչներին, աշակերտները մեկ անգամ ևս իրենց գնահատնքի ու երախտիքի խոսքը հղեցին նրանց: Հաճելի անակնկալ մատուցվեց բազմազավակ մայր Ալբինա Պետրոսյանին, ով վերջերս լույս աշխարհ է բերել իր հինգերորդ զավակին:
Միջոցառման ավարտին ներկաները շնորհակալական խոսքեր ուղղեցին Համայնքային կենտրոնի պատասխանատուին եվ կամավորներին, որոնց նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ կյանքի կոչվեց այն:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.626937400714034.1073741881.158335984240847&type=1″ limit=”12″ slider=”1″]