Տեղի ունեցավ այս տարվա առաջին հանդիպումը Համայնքային կենտրոնների պատասխանատուների հետ՝ «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» նոր ծրագրի շրջանակներում, որը նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Մեկ անգամ եվս ամոփելով նախորդ ծրագրում ձեռք բերած հաջողությունները՝ համայնքի անդամների կարողությունների զարգացում, մասնակցության բարձրացում, մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպում, կամավորական ակտիվ խմբերի ձեվավորում եվ այլ դրական փոփոխություններ, կազմակերպության ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նոր ծրագրի նպատակը, խնդիրները, գործողություններն ու մոտեցումները:
Կենտրոնների պատասխանատուների խոսքերով, համայնքի բնակիչներն անհամբերությամբ էին սպասում այս հանդիպմանը, քանզի ԿՀԶ ՀԿ օգնությամբ կկարողանան շարունակել սկսած բազմաթիվ ծրագրերը, ինչպես նաեվ կյանքի կոչել նոր գաղափարներ ու ծրագրեր: