Նահապետավան բնակավայր

Մակերես՝ 14,09կմ2

mnoyan.sedrak.64@mail.ru

Նահապետավան Հայաստանի Շիրակի մարզում, Արթիկ համայնքի վարչական շրջան է, Արթիկից գտնվում է 6,5 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 23 կմ հարավ-արևելք։ Նախնիների մի մասը 1863 թ.-ին փոխադրվել է Հառիճ գյուղից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։ Շիրակի մարզի Նահապետավան գյուղը վերաբնակեցվել է 1820թ-ից: Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում գտնվող 5-րդ դարի կիսավեր եկեղեցին: Գյուղն սկզբնական  շրջանում  կոչվել  է  «Խաչաքիլիսա»,  թարգմանաբար  «Խաչ  վանք»:

Հետագայում գյուղը վերանվանվել է Փարոս, իսկ 1967թ-ից Նահապետավան՝ ի պատիվ գյուղի զավակ` Բուդյոնու գնդի կոմիսար Նահապետ Կուրղինյանի: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2020մ բարձրության վրա` Արագածի հյուսիսային լանջին, աշխարահագրական դիրքը բարձր լեռնային է:

Տարվա եղանակների բաշխվաշությունը խիստ անհամաչափ է: Ձմռան տևողությունը մոտ 6 ամիս է` խստաշունչ մինչև -35°: Գարունը համարյա չի զգացվում, ամառը զով է, աշունը համեմատաբար լավ է:

Նահապետավանում կա VI դարի Սբ. Գևորգ եկեղեցի։

2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Նահապետավան բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է  կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝  դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։

 

 

Ձեզ ենք ներկայացնում Նահապետավանի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։