«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Կարիտաս» ԲՀԿ համագործակցությամբ « Ես միգրանտ եմ – Я мигрант » ծրագրի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան ԿՀԶ ՀԿ շահառու Անուշավան և Նոր Կյանք համայնքների բնակիչների հետ՝ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության թեմայով։
Աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության և աջակցության ծրագրի շրջանակում փետրվարի 1-ին հանդիպումներ տեղի ունեցան Շիրակի մարզի Անուշավան և Նոր Կյանք համայնքների աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրանտներին և նրանց ընտանիքներին հուզող տարբեր հարցեր, տեղում տրամադրվեց նաև անհատական խորհրդատվություն: Ինչպես նաև նրանք ծանոթացան ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր խստացումներին և փոփոխություններին: