«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։
Ծրագրի խնդիրներն են՝
- Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
- Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:
Ծրագրի գործողությունները․
Գործողություն 1.1. «Տեղական առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում։
Գործողություն 1․2. Տեղական ղեկավարների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ համայնքային ակտիվների քարտեզագրման իրականացում:
Գործողություն 1.3. «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում (ALW):
Գործողություն 1․4. Բնակավայրերում Տեղական Ղեկավարվող Զարգացման Կենտրոնների (ՏԶԿ/LLD) հիմնում։
Գործողություն 1․5. ՏԶԿ/LLD մոդելների փորձարկում։
Գործողություն 2․1. Համայնքային բնակավայրերի մոբիլիզացում՝ տեղական զարգացումը խթանելու համար։
Գործողություն 2․2. Լավ կառավարման խթանում հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով։
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։